Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում հունվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349 հազար 329 դեպք, որից 333 հազար 857-ը`առողջացած, 8026-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5927 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Մեկ օրում կատարվել է 5838 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք, առողջացել է 103 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 660 հազար 375-ի:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]