Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ՀՀ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար Բրեդ Շերմանը պարգևատրվել է ՀՀ պետական շքանշանով

ԱՄՆ-ՀՀ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար Բրեդ Շերմանը 
պարգևատրվել է ՀՀ պետական շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է պետական շքանշանով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այն կոնգրեսականին ԱՄՆ-ում փոխանցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը:

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Հայաստանի պետական շքանշանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից: Պետական շքանշանը նվիրված է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Այն ինձ շնորհվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված իմ ջանքերի համար»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է կոնգրեսական Բրեդ Շերմանը։

Բրեդ Շերմանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է նաև 2012թվականին: «Հայ-ամերիկյան բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,-ասված է նախագահի հրամանագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]