Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս 2022

ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում շարունակվում են հունվարի 17-ին մեկնարկած նիստի աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, այդ թվում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ, եթե ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու:

Այնուհետև խորհրդարանը կշարունակի օրակարգային մյուս հարցերի քննարկումը: Օրակարգում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: Թեկնածուն Քրիստիննե Գրիգորյանն է:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]