Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԱԿ-ը դրական է որակում Լիբիայից օտարերկրյա վարձկանների մի մասի դուրսբերումը

ՄԱԿ-ը դրական է որակում Լիբիայից օտարերկրյա վարձկանների մի մասի դուրսբերումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտարերկրացի վարձկանների մի մասը հունվարին դուրս է բերվել Լիբիայից, ինչը ՄԱԿ-ը կարևոր քայլ է համարում հանրապետության տարածքից վարձկանների ու զինյալների դուրսբերման գործընթացում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Լիբիայի հարցերով հատուկ խորհրդական Ստեֆանի Ուիլյամսը:

«Սա շատ լավ առաջին քայլ է, այս գործընթացը պետք է զգուշորեն կոորդինացվի այն երկրների կողմից, ում քաղաքացիները որպես վարձկան են հանդես եկել Լիբիայում»,- ասել է Ուիլյամսը:

Նա նշել է նաև, որ վարձկանների դուրսբերման գործընթացը չպետք է խոչընդոտի այդ երկում ընտրությունների անցկացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am