Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լիազորել եմ Ռուբինյանին, սակայն գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում եմ ես. Փաշինյան

Լիազորել եմ Ռուբինյանին, սակայն գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում եմ 
ես. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ անկախ նրանից, թե ով է Թուրքիայի հետ կարգավորման գործընթացի հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչը, գործընթացի ամբողջ պատասխանատվությունը կրում է և կրելու է ինքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե Թուրքիայի հետ կարգավորման գործընթացի համար Ռուբեն Ռուբինյանին  հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշումն ո՞վ է կայացրել և ինչի՞ հիման վրա:

«Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել, կայացրել եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, Անվտանգության խորհրդին, նաև մեծ հաշվով` ժողովրդին»,-ասաց Փաշինյանը:

Մանուկյանը հետաքրքրվեց՝ կա արդյոք  որևէ գրավոր փաստաթուղթ՝ մտահոգություն հայտնելով, որ, եթե հանկարծ Ռուբինյանն ինքը այդ բանակցություններում վտանգավոր համաձայնություն կայացնի, Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ չի լինելու:

Վարչապետը վստահեցրեց. «Անկախ նրանից, թե ով կլինի բանակցողի կարգավիճակում, պարզ է, որ պրոցեսի ամբողջ պատասխանատվությունը կրում եմ ես, ով ուզում է լինի: Ես Ռուբինյանին օժտել եմ նաև այդ լիազորություններով՝ հաշվի առնելով անհրաժեշտությունը, որ ես այնտեղ նրա գործողությունների ամբողջ պատասխանատվությունը պետք է կրեմ: Եվ ես այդպես վարվել եմ,  որ հանկարծ, ենթադրենք, թաքնված գաղտնի կուսակցականի այդ կարգավիճակով չօժտեմ, որ պետությանը զեկուցելու փոխարեն գա և զեկուցի այլ երկրների ազդեցության գործակալներին: Ես եմ կրում պատասխանատվություն, լիազորել եմ և կրում եմ պատասխանատվությունը և կրելու եմ պատասխանատվությունը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]