Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանում որևէ կորուստ չեն ունեցել. Զաս

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանում որևէ կորուստ չեն ունեցել. Զաս

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին տեղեկացրել է Ղազախստանի տարածքից խաղաղապահ ուժերի դուրսբերման ավարտի մասին:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված հեռագրում նշվել է, որ խաղաղապահ ուժերի, ինչպես նաև ռազմական տեխնիկայի ու զինամթերքի կորուստներ չկան:

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր:

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան էին ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում էին 100 հայ զինծառայողներ:

Հունվարի 13-ից սկսվել էր Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]