Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Մայիս

Վրաստանից մեղրի արտահանումն աճել Է ութ անգամ

Վրաստանից մեղրի արտահանումն աճել Է ութ անգամ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականին Վրաստանն արտահանել Է 657 հազար դոլար արժողությամբ 173 տոննա մեղր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է երկրի գյուղատնտեսության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տեղեկատվության համաձայն, արտահանման արժեքը 436 տոկոսով ավելի Է, քան 2020 թվականին, իսկ արտահանման ծավալն ավելի Է 696 տոկոսով: Արտահանված մթերքի 80 տոկոսից ավելին դուրս են հանել Եվրոպայի երկրներ: Վրացական մեղրը եվրոպական շուկան գրավել Է 2016 թվականի դեկտեմբերից, երբ Եվրահանձնաժողովը դրական գնահատական Է տվել Վրաստանի պետական վերահսկողության համակարգին եւ թույլատրել վրացական մեղրի ներմուծումը:

Արտադրանքը տարբեր պարամետրերով խիստ ստուգման Է ենթարկվում նախ՝ հայրենիքում: Ներկայում վրացական մեղրի արտահանումն իրականացվում Է ԵՄ-ի երկրներ, ԱՄՆ, Չինաստան եւ այլ երկրներ, ասվում Է հաղորդագրության մեջ: 2020 թվականին Վրաստանից արտահանվել Է 21,7 տոննա մեղր, ինչը 15,3 տոննայով (3,4 անգամ) ավելի Է, քան 2019 թվականին: Վրացական մեղրը, չինականի եւ արգենտինականի համեմատությամբ, որոնց գինը երկու դոլար Է, բավականին թանկ Է: Այն տարբերվում Է իր համային որակներով, Էկոլոգիական մաքրությամբ, եւ այդ մասին հիանալի գիտեն արտասահմանյան փորձագետները: Վրաստանում վրացական մեղրի մեկ կիլոգրամի մանրածախ գինը կազմում Է 20 լարի: Հանդիպում Է միաբույս մեղր, ալպյան գոտու մեղր, որը թանկարժեք մթերք Է, հաղորդել Է Sputnik-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]