Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը 175 միլիոն դրամի օժանդակություն է տրամադրել Սյունիքի հյուրանոցներին

Կառավարությունը 175 միլիոն դրամի օժանդակություն է տրամադրել Սյունիքի 
հյուրանոցներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա ընթացքում Սյունիքի հյուրանոցներում և հյուրատներում զբաղվածությունը բավարար չի եղել և Կառավարությունը որոշել է լրացուցիչ օժանդակություն տրամադրել ոլորտի տնտեսվարողներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, թե վերջին շրջանում ինչպիսի՞ փոխհատուցումներ և օգնություն է տրվել Սյունիքի մարզի հյուրանոցներին և հյուրատներին և որքա՞ն է այդ փոխհատուցումների ծավալը։

«Ինչպես գիտեք Սյունիքում գտնվող հյուրանոցները առանձնակի են տուժել կորոնավիրուսից և պատերազմի շոկերից, քանի որ նաև անվտանգային որոշակի դժվարություններ և խնդիրներ այնտեղ կար։ Սյունիքի հյուրանոցներում զբաղվածությունը այս տարվա ընթացքում բավարար չի եղել և Կառավարությունը որոշեց լրացուցիչ օժանդակություն տրամադրել Սյունիքի հյուրանոցներին և այդ օժանդակության չափը կազմում է 175 միլիոն դրամ»,- ասաց Քերոբյանը։

Նախարարը նշեց, որ Կառավարությունը ուշի-ուշով հետևում է  իրադրությանը, ինչպես է զարգանում զբոսաշրջությունը ամբողջ Հայաստանում և հատկապես Սյունիքում՝ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ օժանդակություն կտրամադրվի։

« Գիտենք նաև, որ բավականին ակտիվ աշխատում է Սյունիքի հարցերով աշխատանքային խումբը։ Այնտեղ անցած տարվա ընթացքում մեկ միլիարդից ավել գումար է հատկացվել տարբեր նախագծերին և աշխատանքները այնտեղ շարունակվում են»,- եզրափակեց Քերոբյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]