1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մի բան է Ալիևի մոտեցումը, մեկ այլ բան՝ իրականությունը. Միրզոյանը՝ Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին

Մի բան է Ալիևի մոտեցումը, մեկ այլ բան՝ իրականությունը. Միրզոյանը՝ Ադրբեջանի 
նախագահի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած Ադրբեջանի մեկ տարուց ավել փորձերին՝ ներկայացնելու թե, ԼՂ հիմնախնդիրը այլևս գոյություն չունի, աշխարհը դրա հետ բոլորին համաձայն չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Սարգիս Խանդանյանի հարցին

Սարգիս Խանդանյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահը լրատվամիջոցներին տված հարցազրույցում սպառնացել էր ճնշել Մինսկի խմբի համանախագահների փորձերը՝ զբաղվելու ԼՂ հիմնախնդրով՝ նշելով, որ համանախագահները չպետք է  զբաղվեն հակամարտությամբ, քանի որ այն լուծված է, իրենք են լուծել: Պատգամավորը հետաքրքրվեց ՀՀ ԱԳ նախարարության պատասխանով:

«Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հանդես է գալիս, մեղմ ասած, ոչ կառուցողական հայտարարություններով և դիրքորոշմամբ, ինչն իհարկե խանգարում է բոլոր եղած խնդիրների ավելի կառուցողական մթնոլորտում քննարկմանը և ըստ այդմ բոլորի համար ընդունելի, լավ, նորմալ լուծումների փնտրտուքին և ամրագրմանը: Այդուհանդերձ, ոչ միշտ են հրապարակային հայտարարություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ: Մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է իրականությունը, մի բան է միջազգային հանրության դիրքորոշումը: Իսկ իրականությունն այն է, որ, չնայած Ադրբեջանի՝ 1 տարուց ավել շարունակ մատուցվող դիրքորոշմանը, փորձերին՝ ներկայացնելու, թե ԼՂ հիմնախնդրի հարցը լուծված է, և ոչ հիմնախնդիր, ոչ ԼՂ գոյություն չունի, այս 1տարվա ընթացքում տեսել ենք, որ աշխարհը բոլորովին դրա հետ համաձայն չէ, և իրականությունն էլ այդպիսին չէ»,-ասաց Միրզոյանը:

Նա հավելեց, որ հերթական ապացույցը կարելի է գտնել անցյալ տարվա դեկտեմբերին Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական ամենամյա համաժողովում բազմաթիվ երկրների կողմից հնչեցված դիրքորոշումներում, որ կա ԼՂ հիմնախնդիր և այն պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով: «Սա միակ ձևաչափն է, որ ունի միջազգայնորեն ճանաչված մանդատ, այն է՝ գտնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորում»,- եզրափակեց նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]