Մակրոնը հայտարարել Է Շենգենյան գոտու բարենորոգում ներկայացնելու՝ Ֆրանսիայի պլանների մասին
16:54, 19 Հունվար 2022
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան Եվրամիությունում իր նախագահության շրջանակներում Շենգենյան գոտու բարենորոգում կառաջարկի:
Հունվարի 19-ին այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում ներկայացնելով Ֆրանսիայի նախագահության ծրագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ֆրանսիայի նախագահությունը կառաջարկի Շենգենյան տարածության բարենորոգում»,- հայտարարել Է հանրապետության նախագահը: Նա պարզաբանել Է, որ Շենգենյան գոտու բարենորոգման անհրաժեշտությունը Եվրամիության արտաքին սահմանների ամրապնդման նպատակով կապված Է միգրացիոն հիմնախնդրի սրման հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում