Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ ռազմածովային նավատորմի եւս երեք մեծ դեսանտային նավեր Բալթիկ ծովից անցել են Հյուսիսային ծով

ՌԴ ռազմածովային նավատորմի եւս երեք մեծ դեսանտային նավեր Բալթիկ ծովից անցել են Հյուսիսային ծով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի երեք մեծ դեսանտային նավերից (ՄԴՆ) բաղկացած եւս մեկ խումբ, անցնելով Մեծ Բելտ նեղուցը, Բալթիկ ծովից անցել Է Հյուսիսային ծով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Շվեդիայի զինված ուժերի ներկայացուցիչը հայտնել Է Dagens Nyheter հրատարակությանը: Շվեդիայի զինված ուժերի մամուլի քարտուղար Յոնաս Օլսոնի խոսքով՝ նավերը նեղուցով անցել են հունվարի 18-ին:

«Դրանք դուրս են եկել ցերեկը՝ անցնելով Մեծ Բելտ նեղուցի վրայով անցնող կամրջի տակով: Յոնաս Օլսոնը նշել Է, որ Բալթիկ ծովում գտնվող Ռուսաստանի ռազմածովային նավատորմի բոլոր վեց նավերն այժմ հեռացել են նրա ջրատարածքից: Ինչպես հայտնել Է Շվեդիայի զինված ուժերի համատեղ գործողությունների վարչության պետ գեներալ-լեյտենանտ Մայքլ Քլայեսոնը, հունվարի 17-ին Բալթիկ ծովից նաեւ դուրս են եկել Ռուսաստանի ռազմածովային նավատորմի եւս երեք մեծ դեսանտային նավեր: Sveriges Radio-ին տված հարցազրույցում նա նշել Է, որ ռուսական դեսանտային նավերը Բալթիկ ծովից դուրս են եկել բեռով: Դրա հետ մեկտեղ գեներալը նշել Է, որ դրանց արշավի նշանակետը հայտնի չԷ:

Մինչդեռ սոցիալական ցանցերում հայտնվել են ռուսական նավերի լուսանկարներ, որոնք հունվարի 18-ին անցել են դանիական նեղուցները: Դիտորդները պնդում են, որ դրանք եղել են «Օլենեգորսկիյ գորնյակ», «Գեորգի Պոբեդոնոսեց» եւ «Պյոտր Մորգունով» նավերը, որոնք ավելի վաղ Բալթիկ ծով Էին եկել Հյուսիսային նավատորմից: Երկուշաբթի օրը՝ հունվարի 17-ին, ռուսական երեք ՄԴՆ-ի անցումը գրանցել Է վեբ-խցիկը, որը տեղադրված Է Մեծ Բելտ նեղուցի վրայով անցնող կամրջին, եւ որը միացնում Է Ֆյուն եւ Զելանդիա դանիական կղզիները: Նրանց թվում եղել են «Կորոլյով», «Մինսկ» եւ «Կալինինգրադ» նավերը: Այդ բոլորը ՄԴՆ են, որոնք ներկայում գտնվում են Բալթյան նավատորմի կազմում: Ռուսական բոլոր մեծ դեսանտային նավերի տեղաշարժմանը երկու օր շարունակ հետեւել են Դանիայի ռազմածովային ուժերի նավերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]