1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մերկելը հրաժարվել է ՄԱԿ-ում աշխատանքից

Մերկելը հրաժարվել է ՄԱԿ-ում աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) նակին կանցլեր Անգելա Մերկելը (2005 – 2021) մերժել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի առաջարկությունը դառնալու բարձր մակարդակի խորհրդական կազմակերպությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին հաղորդել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության նախկին ղեկավարի բյուրոն:

Մերկելն «այդ թեմայով հեռախոսազրույց Է ունեցել գլխավոր քարտուղարի հետ, շնորհակալություն Է հայտնել նրան, բայց ասել Է, որ չի ընդունի առաջարկությունը», նշել են նախկին կանցլերի բյուրոյում: Ավելի վաղ Գուտերիշի առաջարության մասին հաղորդել են Գերմանիայի զանգվածային լրատվամիջոցները:

Մերկելը կանցլերի պաշտնն զբաղեցրել Է 16 տարի: 2018 թվականին նա հայտարարել Է, որ չի առաջադրի թեկնածությունը հինգերորդ ժամկետի համար: 2021 թվականին ԳԴՀ-ի կառավարության ղեկավարի պաշտոնում նրան փոխարինեց սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը: Նախկին կանցերը բազմիցս ասել Է, որ չի պատրաստվում քաղաքական պաշտոններ զբաղեցնելու պաշտոնաթողությունից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]