Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրանական բեռնատարները հիմնականում անցնում են Սյունիքի այլընտրանքային ճանապարհով․ Բադասյան

Իրանական բեռնատարները հիմնականում անցնում են Սյունիքի այլընտրանքային 
ճանապարհով․ Բադասյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրեց, թե ինչ գործառույթներ են իրականացնում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհահատվածում տեղադրված հայկական մաքսակետերը, ինչպես նաև խոսեց այլընտրանքային ճանապարհի արդյունավետության մասին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Բադասյանն ասաց՝ քանի որ Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածով տեսականորեն կարող են երթևեկել բեռնատար մեքենաներ Իրանից, այնտեղ որոշակի գործառույթներ են իրականացնում հայ մաքսավորները:

«Քանի որ հայկական մեքենաներ այդ հատվածով չեն  անցել ընդհանրապես, այդ մասով գործառույթներ չի իրականացվում։ Եթե տեսական հնարավորություն կա, որ մեքենաներ կանցնեն այդ ճանապարհով, պետք է իրականացվի մաքսային վերահսկողություն»,- ասաց Բադասյանը։

ՊԵԿ նախագահը նշեց, որ  իրանական բեռնատարները հիմնականում անցնում են Սյունիքի այլընտրանքային ճանապարհով։ Նրա խոսքով՝ վարորդների համար որոշակի անհարմարություններ կան, և դա քննարկվել Իրանի գործընկերների հետ։ Բադասյանը ընդգծեց՝ այլընտրանքային ճանապարհը ունի ճիշտ այն խնդիրները, որոնք կան Գորիս-Կապան ճանապարհին:

«Իմ գնահատմամբ բեռնատարները անցնում են, ընդ որում՝ ամենամեծ ծավալ ունեցող բեռնատարները։ Կարծում եմ, որ եթե հետևեք Տարածքային կառավարական և ենթակառուցվածքների նախարարությանը, նաև խոսվում է նոր ճանապարհի մասին, որի պատրաստ լինելու դեպքում առկա ոլորանները նույնպես կշրջանցվեն Լծեն գյուղի մոտ»,- ասաց Բադասյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]