1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Չեմ կարծում, որ համանախագահները տեղի կտան Ադրբեջանի շանտաժին. Դավիթ Բաբայան

Չեմ կարծում, որ համանախագահները տեղի կտան Ադրբեջանի շանտաժին. Դավիթ 
Բաբայան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընդգծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցի համար հիմնական խոչընդոտն Ադրբեջանն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դավիթ Բաբայանը նման կարծիք հայտնեց հունվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները բավականին երկար ժամանակ է, ինչ չեն այցելում Արցախ: Վերջին անգամ նրանք Արցախ այցելել են 2019 թվականի վերջին: Դրանից հետո եղավ համավարակը, հետո՝ պատերազմը: Բայց սրանք զուտ տեխնիկական խոչընդոտներ են: Ավելի կարևոր խոչընդոտն Ադրբեջանն է, որը փորձում է թույլ չտալ կամ բարդացնել նրանց այցելությունը տարածաշրջան: Իհարկե, մենք նրանց հետ կապի մեջ ենք: Գիտեք, որ հանդիպում է տեղի ունեցել Արցախի նախագահի և Մինսկի խմբի ՌԴ նորանշանակ համանախագահի միջև: Ես էլ եմ մասնակցել այդ հանդիպմանը: Մենք բարձր ենք գնահատում նման հանդիպումները, որովհետև այսպիսի հանդիպումը կարելի է համարել համանախագահների հետ հանդիպումներից մեկը: Շատ նորմալ և անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել տարբեր հարցերի շուրջ: Հուսով ենք, որ համանախագահները կայցելեն տարածաշրջան, մի օր պետք է այդ այցը տեղի ունենա, մանավանդ, որ նրանք ուզում են և հայտարարում են դրա մասին: Բնական է, որ Ադրբեջանը խոչընդոտում է, վերջերս մենք տեսանք Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, ըստ որի Մինսկի խումբը պետք է փակվի, բայց չեմ կարծում, որ համանախագահներն այդ շանտաժին տեղի կտան, և Ադրբեջանը կհասնի իր նպատակներին: Նպատակներին հասնելը դժվար է, բայց շատ ավելի հեշտ է աշխատանքին խոչընդոտելը»,- ասաց Բաբայանը:

Նա հավաստիացրեց, որ այլ խողովակներով կապ ունեն համանախագահների հետ: «Տարբեր հարցերի մասին նրանք տեղյակ են, մենք կարողանում ենք մեր տեսակետը հասցնել»,- նշեց Արցախի ԱԳ նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]