1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

 Լիտվան որպես ուղղակի սպառնալիք է որակել ՌԴ զինվորականների ժամանումը Բելառուս

 Լիտվան որպես ուղղակի սպառնալիք է որակել ՌԴ զինվորականների ժամանումը Բելառուս

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը հունվարի 19-ին հայտարարել Է, որ Ռուսաստանի զինվորականների ժամանումը Բելառուս անմիջական սպառնալիք Է ներկայացնում Լիտվայի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ստեղծված իրադրության պայմաններում մենք Ռուսաստանի զինված ուժերի ներանցումը Բելառուս դիտում ենք ոչ միայն որպես գործոն, որը ապակայունացնում Է անվտանգության հետ կապված իրադրությունը, այլեւ որպես Էլ ավելի մեծ ուղղակի սպառնալիք Լիտվայի համար»,-Անուշաուսկասը գրել Է Facebook-ում:

Նա նշել Է, որ հունվարի 19-ին հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի ինը երկրների դեսպանների հետ՝ քննարկելու Լիտվայի անվտանգության հետ կապված իրադրությունը»: Տարածաշրջանի լարվածությանն ի պատասխան, Լիտվան որոշել Է ավելացնել զորակոչիկների թվաքանակը, ինչպես նաեւ հրահանգիչների թիվն ուկրաինական բանակում, արագացնել համազարկային հրթիռակրակի համակարգերի ձեռքբերումը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հաղորդել Էր, որ Միութենական պետության հակազդման ուժերի ստուգման շրջանակներում, որը տեղի Է ունենալու երկու փուլով եւ ավարտվելու Է փետրվարի 20-ին, Ռուսաստանից Բելառուսի տարածք կտեղափոխվի տասներկու Սու-35 ինքնաթիռ, երկու դիվիզիոն C-400 հակաօդային պաշտպանության համակարգեր եւ Պանցիր-C զենիթային հրթիռա-թնդանոթային համալիրների դիվիզիոն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]