1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Musk Factor բազմասերիանոց ֆիլմին միացել է NASA-ին կից ինստիտուտի գիտնական Արմեն Խրլոփյանը

Musk Factor բազմասերիանոց ֆիլմին միացել է NASA-ին կից ինստիտուտի գիտնական 
Արմեն Խրլոփյանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Musk Factor գիտաֆանտաստիկ, երգիծական ֆիլմի ստեղծագործական կազմը համալրել է դոկտոր Արմեն Խրլոփյանը, որն աշխատում է NASA-ի կողմից աջակցվող TRISH-ի (Translational Research Institute for Space Health) գիտական խորհրդատվական խորհրդում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խրլոփյանը կենսաֆիզիկայի փորձագետ է, որն աշխատում է ինչպես տիեզերագնացի աշխատունակության, այնպես էլ տիեզերական զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար։ Վերջինս Musk Factor-ի թիմին է միացել որպես գիտական խորհրդատու։  

«Բազմասերիանոց ֆիլմում գործողությունները տեղի են ունենում 2032 թվականին, և ես պետք է Musk Factor-ի թիմին օգնեմ խորհրդատվությամբ այն առումով, թե ո՞ւր կարող են հասած լինել տիեզերական տեխնոլոգիաները և թե ինչպե՞ս կաշխատեն ապագայում։ Հետաքրքիր թեմա է, իսկ ֆիլմը մեզ փորձում է զգուշացնել ապագայի հետաքրքիր տեխնոլոգիաների և դրանց ազդեցության հետևանքների մասին՝ երգիծանքի տեսքով»,-նշում է հայազգի գիտնականը։

Ֆիլմի պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանն էլ ընդգծում է՝ Musk Factor-ի տիեզերքում ներկայացված թեորիաները գիտական ֆանտաստիկայի ժանրից են։ Օրինակ՝ ֆիլմում հարցականի տակ է դրվում Էնշտեյնի հավանականության տեսությունը և հարց է առաջանում՝ արդյոք հնարավոր է գերազանցել լույսի արագությունը 299 792 458 մ / վ-ից, որպեսզի պատումն առաջ ընթանա և հնարավոր լինի ստեղծել բոլորովին նոր տեխնոլոգիաներ։

Դոկտոր Խրլոփյանն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում: Նա աջակցություն է ցուցաբերում այնպիսի ստարտափների, որոնք արագ աճում են և դիտարկում են առաջադեմ տեխնոլոգիաները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]