Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Մեզ համար առանցքային նշանակություն ունի Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը. Բաբայան

Մեզ համար առանցքային նշանակություն ունի Արցախի աշխարհաքաղաքական 
սուբյեկտայնության պահպանումը. Բաբայան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտաքին գործերի նախարարության համար առանցքային նշանակություն ունի Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«Պետք է ցույց տանք աշխարհին, որ Արցախը կա, որ մենք ենք տնօրինում մեր ճակատագիրը, իսկ սա շատ կարևոր է, որպեսզի և ա՛շխարհը իմանա, և՛ կարևոր ուժային կենտրոնները ունենան ճիշտ պատկերացում իրավիճակի մասին: Մենք այս ամենով պետք է առաջնորդվենք և շարունակենք մեր քաղաքականությունը»,- նշեց Բաբայանը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]