Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս 2022

Հաջողություններ ակնկալելու համար պետք է առաջին հերթին դուրս գանք ծանր հոգեբանական վիճակից. Դավիթ Բաբայան

Հաջողություններ ակնկալելու համար պետք է առաջին հերթին դուրս գանք ծանր 
հոգեբանական վիճակից. Դավիթ Բաբայան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի համար 2021 թվականը 44-օրյա պատերազմից հետո ապաքինվելու ժամանակահատված էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին կայացած ասուլիսի ընթացքում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«2021 թվականը յուրահատուկ տարի էր մեր երկրի, յուրաքանչյուրիս համար: Փաստորեն սա Արցախյան երրորդ պատերազմից ապաքինվելու ժամանակահատված էր: Արցախը, կարելի է ասել, դեռևս գտնվում է բավականին ծանր վիճակում՝ որպես վիրավոր մի երկիր, բայց կարող ենք փաստել, որ կամաց-կամաց վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում ենք ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Այսպես կարող ենք որակել ընդհանուր մեր վիճակը: Եվ անհրաժեշտ է, որ այս ծանր հոգեբանական վիճակից դուրս գանք, առանց դրա դժվար է լինելու ակնկալել հաջողություններ»:

Նա հավելեց, որ 2021 թվականին ընդհանուր առմամբ փորձել են ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանեն Արցախի շահերը միջազգային տարբեր ատյաններում և անմասն չմնան աշխարհաքաղաքական գործընթացներից:

«Դուք գիտեք, որ կարևորագույն գործառույթներից մեկը տարբեր միջազգային ատյաններում մեր տեսակետները ներկայացնելն է: 2021 թվականին մենք ԵԱՀԿ-ում տարածել ենք 20 փաստաթուղթ, ՄԱԿ-ում՝ 15 փաստաթուղթ, Եվրոպայի խորհրդում՝ 4 փաստաթուղթ: Տարվա ընթացքում տարածել ենք 32 պաշտոնական հայտարարություն մեկնաբանություն: Ունեցել ենք 88 պաշտոնական հաղորդագրություն»,- մանրամասնեց Բաբայանը:

Բաբայանը հավելեց, որ շատ ակտիվ աշխատել են նաև սոցիալական ցանցերում:

Նա նշեց, որ անցած տարվա ընթացքում կապ են ունեցել 14 երկրի առաջատար լրատվամիջոցների հետ, հրապարակվել են տարբեր մեկնաբանություններ, հարցազրույցներ, հոդվածներ: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]