Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Օմիկրոն շտամի հիմնական ախտանշանները

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Օմիկրոն շտամի հիմնական 
ախտանշանները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օմիկրոն շտամն ունի  միտում՝ առաջացնելու հիվանդության ավելի թեթև ախտանշաններ, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը, և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Օմիկրոնի հիմնական ախտանշաններն են կոկորդի ցավը, քթից արտահոսքը, չոր հազն ու գոտկատեղի ցավը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում, և արձանագրվում է հիվանդացության բարձր ակտիվություն, ինչպես նաև այն, որ Օմիկրոն տարբերակին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նույնանման են՝ նախարարությունը հորդորում է նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել առողջության առաջնային պահպանման օղակ՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու և հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով:

Մասնագետները նշում են, որ Օմիկրոնից պաշտպանության հարցում բավականին լավ է աշխատում COVID-19-ի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափը: Ուստի, առողջապահության նախարարությունը կոչ է անում օր առաջ պատվաստվել և կանխել հիվանդության բարդությունները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]