Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս 2022

Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ ազգային ժողովը շարունակում է հունվարի 17-ին մեկնարկած նիստի աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի մեկնարկին  քվեարկության կդրվի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնի համար Ազգային ժողովին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի  թեկնածությունը:

Այնուհետև խորհրդարանը կանցնի օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: Օրակարգում են «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ նախաձեռնություններ:

Հունվարի 19-ի նիստը կեզրափակվի կառավարության հետ հարցուպատասխանով:  

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]