Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵՄ-ում թույլատրվել է կորոնավիրուսի դեմ երկրորդ խթանիչի կիրառումը ցածր դիմադրողականություն ունեցող մարդկանց համար

ԵՄ-ում թույլատրվել է կորոնավիրուսի դեմ երկրորդ խթանիչի կիրառումը ցածր 
դիմադրողականություն ունեցող մարդկանց համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեղերի եվրոպական գործակալությունը թույլատրում է կորոնավիրուսի դեմ պատվաստման չորրորդ դեղաչափի կիրառումն այն մարդկանց համար, որոնք թույլ դիմադրողականություն ունեն: Չնայած դրան՝ գործակալությունը դեռ չի կարող խորհուրդ տալ կրկնակի խթանիչի կիրառումը Եվրամիության ամբողջ բնակչության համար, քանի որ բավարար տվյալներ չունի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին Ամստերդամում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է գործակալության ներկայացուցիչ Մարկո Կավալերին:

«Մենք չունենք դասական հետազոտությունների տվյալներ կամ պրակտիկա, որոնք ցույց կտային հակակորոնավիրուսի պատվաստման կրկնակի խթանիչի կիրառման  արդյունավետությունն ու անհրաժեշտությունը, սակայն անգամ տվյալներ չունենալով՝ կարող ենք եզրակացնել, որ թույլ դիմադրողականություն ունեցող մարդիկ, որոնք արդեն ստացել են պատվաստման երեք դեղաչափը, կարող են կիրառել նաև կրկնակի խթանիչ դեղաչափը»,-նշել է նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]