Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Մայիս

Լիանա Սիմոնյանը նշանակվել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ

Լիանա Սիմոնյանը նշանակվել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 
ղեկավարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիանա Սիմոնյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին նշված է վարչապետի 60 – Ա  որոշման մեջ, որը հունվարի 18-ին հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Լիանա Սիմոնյանը նախկինում եղել է Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը, իսկ 2020 թվականից զբաղեցրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետի պաշտոնը:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]