Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2007 թ. հունվարի 19-ին սպանվեց Հրանտ Դինքը՝ պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն եւ թուրքերեն տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորականներից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։

-1987 թ. հունվարի 19-ին ծնվել է Էդգար Մանուչարյանը՝ հայ ֆուտբոլիստ, հարձակվող:

-1901 թ. հունվարի 19-ին ծնվել է Լեւոն Եվանգուլյանցը՝ հայ խորհրդային ինժեներ, մեխանիկ։ Զբաղվում էր շարժիչների փորձարարական տեխնիկայի եւ մեթոդիկայի հարցերով։ Եվանգուլյանցին է պատկանում ռոտորային շարժիչների հիդրավլիկական արգելակի կոնստրուկցիան։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1951)։

-1910 թ. հունվարի 19-ին ծնվել է  Հրաչյա Քոչարը՝  հայ արձակագիր, հրապարակախոս, ՀԽՍՀ պետական մրցանակի առաջին դափնեկիր (1967, «Նահապետը» վիպակի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ՝ 1934 թվականից, ԽՄԿԿ անդամ՝ 1939 թվականից։ Գրական անուն է դարձրել հոր անունը։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

-1958 թ. հունվարի 19-ին ծնվել է  Կարեն Քոչարյանը՝ հաղորդավար։

-1990 թ. հունվարի 19-ին մահացել է  Մովսես Գորգիսյանը՝ հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը։ Հայաստանի ազգային հերոս։

-2000 թ. հունվարի 19-ին մահացել է   Բորիս Խաչատուրովը՝ օդաչու-հրամանատար, ՀՀ բանակի գնդապետ (1998), Արցախյան ազատամարտի մասնակից։

-2000 թ. հունվարի 19-ին մահացել է Վլադիմիր Խաչատրյանը՝ օդաչու-հրամանատար, ՀՀ բանակի գնդապետ (1988)։ Ավարտել է Սիզրանի (Սամարայի մարզ, Ռուսաստան) ռազմաօդային բարձրագույն ուսումնարանը (1966)։ 1992-1994 թվականներին կամավոր մասնակցել է ՀՀ սահմանների եւ Արցախի ինքնապաշտպանությանը։ 1992 թվականի հունիսի 26-ին Կուբաթլուի շրջանի Ջիջիմլի գյուղի մոտ ուղղաթիռով վայրէջք է կատարել եւ փրկել խփված երկու ուղղաթիռների շրջապատման մեջ հայտնված անձնակազմերը։ Տասնվեց տեղից վնասված ուղղաթիռով կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել Գորիսի օդանավակայանում։ Զոհվել է հերթական մարտական առաջադրանքը կատարելիս՝ ուղղաթիռի վթարից։ Պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով եւ ԽՍՀՄ մեդալներով։ Թաղված է Եռաբլուրում։

-2002 թ. հունվարի 19-ին մահացել է Կիմ Արզումանյանը՝ ռեժիսոր, բեմադրիչ:

-1601 թ. հունվարի 19-ին ծնվել է Գվիդո Գանյաչին՝ իտալացի ուշ բարոկկո ժամանակաշրջանի նկարիչ (մահ. 1663 թ.):

-1853 թ. հունվարի 19-ին տեղի ունեցավ Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» օպերայի առաջնախաղը:

-1865 թ. հունվարի 19-ին ծնվել է Վալենտին Սերովը՝ ռուս նկարիչ, գրաֆիկայի վարպետ (մահ. 1911 թ.):

-1922 թ. հունվարի 19-ին ծնվել է Եժի Կավալերովիչը՝ ծագումով հայ, լեհ նշանավոր կինոռեժիսոր, դրամատուրգ (մահ. 2007 թ.):

-1991 թ. հունվարի 19-ին Սադդամ Հուսեյնի հրամանով մոտ 816000 տոննա նավթ լցվեց Պարսից ծոց:

-1966 թ. հունվարի 19-ին Ինդիրա Գանդին դարձավ Հնդկաստանի վարչապետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]