Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը հաստատել է միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը

Նիկոլ Փաշինյանը հաստատել է միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի 
կազմերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հունվարի 18-ին հաստատվել են մի շարք երկրների հետ միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին նշված է ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակված որոշումներում:

Մասնավորապես, ըստ վարչապետի 63 – Ա որոշման՝ հաստատվել է Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը: Հայկական կողմից հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը:

Ըստ վարչապետի 64 – Ա որոշման՝ հաստատվել է Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի հայկական կողմի կազմը: Հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ ՀՀ ԱԳՆ համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը:

Ըստ վարչապետի 62 – Ա որոշման՝ հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական հարցերով համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը: ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշանակվել է հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, ՀՀ ԱԳՆ համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Վարչապետի 57 – Ա որոշմամբ հաստատվել է Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը: Հանձնաժողովի հայկական կողմի նախագահը կլինի ՀՀ առողջապահության նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]