Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էրդողանը կրկին ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում ահաբեկիչներին օժանդակելու մեջ

Էրդողանը կրկին ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում ահաբեկիչներին օժանդակելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հոտ հարցուպատասխանի ժամանակ խոսել է Սիրիայում տիրող իրավիճակից և կրկին ԱՄՆ-ին մեղադրել Սիրիայում ահաբեկիչներին օժանդակելու մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Ի՞նչ է կատարվում մեր հարավային սահմաններին. ԱՄՆ ռազմաբազաները տեղակայված են հարևան երկրի զգալի հատվածում։ Կան նաև ռուսական բազաներ։ Միաժամանակ ամերիկացիներն ակտիվորեն աջակցում են ահաբեկիչներին։ Իհարկե, Անկարան չի կարող անտեսել այս բոլոր գործընթացները»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանի խոսքով, ինքը Սիրիայի հարցը բարձրացրել է նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ անձնական հանդիպման ժամանակ։

«Մեզ ասում են, որ ահաբեկիչներին աջակցություն չկա, և շուտով ուժերը դուրս կբերվեն Սիրիայից։ Սա, իհարկե, ճիշտ չէ։ Ռուսաստանը նույնպես ուժերը դուրս չի բերում Սիրիայից. Եթե Մոսկվան այսօր հրաժարվի Սիրիայի հարցում իր դիրքորոշումից, ապա Բաշար ալ-Ասադի ռեժիմը չի դիմանա»,- ընդգծել է Էրդողանը։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]