1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

 ՀԱՀ-ի կենդանաբանական այգում առյուծներն ու պումաները հիվանդացել են COVID-19-ով. Bloomberg

 ՀԱՀ-ի կենդանաբանական այգում առյուծներն ու պումաները հիվանդացել են COVID-19-ով. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետւթյան (ՀԱՀ) մայրաքաղաք Պրետորիայի կենդանաբանական այգում պահվող առյուծներն ու պումաները համավարակի ժամանակ հիվանդացել են կորոնավիրուսի ծանր տեսակներով: Կենդանիները վարակվել են այգու աշխատողներից, որոնց մոտ հիվանդությունն ընթացել Է անախտանիշ, հունվարի 18-ին հաղորդել Է Bloomberg գոծակալությունը՝ վկայակոչելով Պրետորիայի համալսարանի զեկույցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտողների եզրակացությունների համաձայն՝ կենդանիները կարող են աղբյուր դառնալ կորոնավիրուսի նոր շտամների հայտնվելու համար, քանի որ COVID-19-ի միեւնույն տեսակներն ունակ են ախտահարելու թե՛ կենդանիներին եւ թե՛ մարդուն: Զեկույցում նշված Է, որ առյուծներն ու ամերիկյան կատվառյուծերը (պումաները) կորոնավիրուսով հիվանդացել են համավարակի առաջն եւ երրորդ ալիքների ժամանակ՝ վարակվելով կենդանաբանական այգու աշխատակիցներից:

Ավելի վաղ պարզվել Էր, որ COVID-19-ը կարող Է կենդանիներից փոխանցվել մարդկանց: Սակայն այժմ ՀԱՀ-ի գիտնականները պարզել են, որ մարդը նույնպես ունակ Է վարակելու կենդանիներին, առաջին հերթին կատվազգիների ընտանիքի ներկայացուցիչներին: Այդ առնչությամբ մասնագետները նախազգուշացնում են, որ կորոնավիրուսի շտամի նոր տարատեսակներ կարող են առաջանալ COVID-19-ի այն տարբերակների հիման վրա, որոնք մարդու կողմից փոխանցվել են կենդանուն, ինչից հետո այդ շտամներն ունակ կլինեն համավարակի նոր ալիք հարուցել մարդկանց շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]