Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նազարբաևը հայտարարել է, որ այժմ ինքը թոշակառու է և գտնվում է մայրաքաղաքում

Նազարբաևը հայտարարել է, որ այժմ ինքը թոշակառու է և գտնվում է մայրաքաղաքում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդես է եկել հայրենակիցներին ուղղված տեսաուղերձով՝ հայտարարելով, որ այժմ ինքը թոշակառու է, վաստակած հանգստի մեջ է երկրի մայրաքաղաքում և այնտեղից չի հեռացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պատասխանելով ինձ հասցեագրված բազմաթիվ հարցերին և ԶԼՄ-ներում հրապարակումների կապակցությամբ հայտնում եմ, որ 2019 թվականին ես իմ լիազորությունները փոխանցել եմ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այդ ժամանակվանից թոշակառու եմ: Եվ այժմ վաստակած հանգստի մեջ եմ Ղազախստանի մայրաքաղաքում և այնտեղից ոչ մի տեղ չեմ գնացել», - տեսաուղերձում ասել է Նազարբաևը:

Ղազախստանի առաջին նախագահը նաև ընդգծել է, որ գործող նախագահ Տոկաևը լիարժեք իշխանություն ունի՝ զբաղեցնելով նաև Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը և շուտով ընտրվելու է «Նուր Օտան» («Հայրենիքի լույսը») կուսակցության նախագահ: Նազարբաևը շնորհակալություն է հայտնել ղազախստանցիներին իր նախագահության օրոք իրականացված ռեֆորմների և արդիականացման քաղաքականությանը՝ կոչ անելով իր հայրենակիցներին աջակցել նաև նախագահ Տոկաևի բարեփոխումների ծրագրին: Երկրի առաջին ղեկավարը նաև հերքել է Ղազախստանի քաղաքական էլիտայում առկա կոնֆլիկտի մասին լուրերը:

«Նախագահը բարեփոխումների նոր ծրագիր է ներկայացրել, որն ուղղված է ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը, և այդ ծրագիրը պետք է աջակցություն ստանա», - հայտարարել է Նուրսուլթան Նազարբաևը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]