Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մայիս

Իսրայելի վարչապետն Իրանին կոչ է արել հրաժարվելու միջուկային ծրագրից

Իսրայելի վարչապետն Իրանին կոչ է արել հրաժարվելու միջուկային ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը հունվարի 18-ին Իրանը համարել Է ահաբեկչության աղբյուր Մերձավոր Արեւելքում եւ հայտարարել Է, որ Թեհրանը պետք Է հրաժարվի իր ատոմային ծրագրից, որը նպատամիտված Է միջուկային զենքի ստեղծմանը: Այս հայտարարությամբ Իսրայելի նախարարների կաբինետի ղեկավարը հանդես Է եկել «Դավոսյան ՛օրակարգ» վիրտուալ դիսկուսիայի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանն ահաբեկչության աղբյուր Է Մերձավոր Արեւելքում: Իրանն ահաբեկչության եւ անկայունության ծովահրեշ Է, դրա գլուխը գտնվում Է Թեհրանում, իսկ շոշափուկները տարածվում են ամբողջ տարածաշրջանում»,- հայտարարել Է Բենետը:

«Իրանը պետք Է հրաժարվի միջուկային ծրագրից»,- շարունակել Է նա:

«Ակնհայտ Է, որ նրանք (իրանցիները) փորձում են միջուկային զենք մշակել»,- հավելել Է Իսրայելի վարչապետը:

Բենետը նաեւ Իրանին մեղադրել Է այն բանում, որ նա «կանգնած Է (եմենցի) հուսիների թիկունքին, ֆինանսավորում Է նրանց, զենք Է մատակարարում նրանց, ինչպես նաեւ կառավարում Է նրանց գործողությունները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]