1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան այս տարեսկզբին կներկայացնի Hürjet ուսումնական մարտական ինքնաթիռը

Թուրքիան այս տարեսկզբին կներկայացնի Hürjet ուսումնական մարտական ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունը հայտնել է, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում կներկայացնի Hürjet ուսումնական մարտական ինքնաթիռը և  որ 2025թ. սկսած նախատեսում է ամսական երկու ինքնաթիռ թողարկել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Daily Sabah-ը։

Ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը հայտնել է, որ նախ ընկերությունը կարտադրի չորս նախատիպ, որոնք կօգտագործվեն թռիչքային փորձարկումների ժամանակ։

«Մենք մտադիր ենք սերիական արտադրության առաջին փուլում մեկ տարում արտադրել վեցից յոթ ինքնաթիռ, 2025թ. սկսած ամսական 2 ինքնաթիռ»,-ասել է Քոթիլը:

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեն անցած շաբաթ հաստատել է Hürjet շարքի արտադրության առաջին փուլը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]