Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Փյունիկը» հավաք կանցկացնի ԱՄԷ-ում  

«Փյունիկը» հավաք կանցկացնի ԱՄԷ-ում

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկը» ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նախապատրաստվելով 2021/22թթ․ մրցաշրջանի երկրորդ հատվածին՝ «Փյունիկը» հունվարի 19-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում։

VBET Training Camp-ի շրջանակներում «Փյունիկը» կանցկացնի նաև ստուգողական հանդիպումներ։ Մրցակից թիմերի անունները կհրապարակվեն ավելի ուշ։

Հիշեցնենք, որ 2021/22թթ. մրցաշրջանի երկրորդ հատվածը «Փյունիկը» կմեկնարկի «Ալաշկերտի» դեմ խաղով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]