1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀԱՊԿ-ի խաղաղապահներով քառասուն ինքնաթիռ Է Ղազախստանից Ռուսաստան ժամանել մեկ օրում

ՀԱՊԿ-ի խաղաղապահներով քառասուն ինքնաթիռ Է Ղազախստանից Ռուսաստան ժամանել մեկ օրում

 ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի քառասուն ինքնաթիռ Է Ղազախստանից ՀԱՊԿ-ի ՌԴ խաղաղապահների փոխադրել Մոսկվայի եւ Ուլյանովսկի մարզերի ռազմական օդակայաններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի քառասուն ինքնաթիռ անցած օրվա ընթացքում ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի կազմից Մոսկվայի եւ Ուլյանովսկի մարզերի ռազմական օդակայաններ Է հասցրել Ղազախստանի Հանրապետությունից»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ օդակայաններում կազմակերպվել Է խաղաղապահների հանդիսավոր հանդիպում օդադեսանտային զորքերի հրամանատարության եւ օդադեսանտային զորքերի Ուլյանովսկի միավորման մասնակցությամբ: Հանդիսավոր միտինգներից հետո խաղաղապահ դեսանտայիններն անցկացրել են սպառազինության, ռազմական տեխնիկայի, ունեցվածքի բեռնաթափում եւ երթեր կատարել մշտական տեղաբաշխման կետեր: Ղազախստանում բողոքի ակցիաներն սկսվել են 2022 թվականի առաջին օրերին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ - արեւմուտք) Ժանոզեն եւ Ակտաու քաղաքներում, որտեղ բնակիչները հանրահավաքների Էին դուրս եկել վառելիքի բարձր գների դեմ:

Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում (արեւելք), որը հանրապետության հին մայրաքաղաքն Է եւ խոշորագույն քաղաքը. այնտեղ սկսվել Է թալան, զինյալները հարձակվել են պետական հիմնարկությունների վրա, զենք են վերցրել: Ի պատասխան իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել ամբողջ երկրում եւ հակաահաբեկչական գործողություն սկսել:

Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ի առավոտյան ստորագրել Է կառավարության հրաժարականի հրամանագիրը եւ գլխավորել Անվտանգության խորհուրդը: Նրա ղեկավարությամբ ԱԽ-ի առաջին նիստում Տոկաեւը Ղազախստանում իրադրությունը բնութագրել Է որպես պետության ամբողջականության խարխլում եւ հաղորդել, որ դիմել Է ՀԱՊԿ-ի օգնությանը՝ «հաղթահարելու ահաբեկչական սպառնալիքը»: ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրադրությունը նորմալացնելու նպատակով: Հունվարի 13-ին հայտարարվել Է, որ ՀԱՊԿ-ի առաքելությունն հաջողությամբ Է ավարտվել. խաղաղապահներն սկսել են Ղազախստանից տուն վերադառնալ, հաղորդել Է  ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]