Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շախմատի տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատարը Մանուէլ Պետրոսյանն է

Շախմատի տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատարը Մանուէլ Պետրոսյանն է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները: Հաղթանակներ տարան Վերոնիկա Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Աննա Խաչատրյանը: Այժմ մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: 4,5 -ական միավոր ունեն Սուսաննա Գաբոյանը և Մարիամ Մկրտչյանը:

Տղամարդկանց առաջնության հերթական տուրում ոչ մի պարտիա խաղաղ արդյունք չունեցավ: Հաղթանակի հասան Զավեն Անդրիասյանը, Դավիթ Շահինյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Շանթ Սարգսյանը: Այստեղ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Մանուէլ Պետրոսյանն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]