1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արմեն Սարգսյանը «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում​ այցելել է Հայաստանի տաղավար​

Արմեն Սարգսյանը «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների 
կենտրոնում​ այցելել է Հայաստանի տաղավար​

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում հունվարի 17-ին հյուրընկալվել է Հայաստանի տաղավարում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը շրջել է տաղավարում, ծանոթացել ներկայացված ցուցադրություններին։

«Էքսպո 2020 Դուբայ»-ում մեր երկիրը հանդես է գալիս «Էթնոթեք» կոնցեպտով՝ ներկայացնելով Հայաստանի էթնիկ առանձնահատկությունները և տեխնոլոգիական հավակնությունները: Տաղավարի տնօրեն Լիլիթ Հակոբյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել ցուցադրության, տաղավար այցելությունների, գործարար շփումների մասին։

Նախագահը կարևորել է համաշխարհային այս ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը և հույս հայտնել, որ այն հնարավորություն կտա ոչ միայն նոր գործարար հարաբերություններ հաստատել, այլև փորձի և գիտելիքների փոխանակման հարթակ դառնալ։

Հանրապետության նախագահ Սարգսյանն այցելել է նաև «Էքսպո 2020»-ը հյուրընկալող՝ Արաբական Միացյալ Էմիրությունների տաղավար, ծանոթացել ցուցադրություններին, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]