Թուրքիայի կառավարության նիստում անդրադարձ կկատարվի Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը
17:47, 17 Հունվար 2022
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում անդրադարձ է կատարվելու Մոսկվայում հունվարի 14-ին տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպման արդյունքներին։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է cnnturk.com-ը:
Թուրքիայի կառավարության առաջիկա նիստի օրակարգում, որը տեղի կունենա չորեքշաբթի, ընդգրկված հիմնական հարցերը վերաբերում են տնտեսությանը, համավարակին և ահաբեկչության դեմ պայքարին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում