Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Աբու-Դաբիում պայթյուններ են որոտացել. ՀՀ նախագահի այցի օրակարգում փոփոխություններ չկան

Աբու-Դաբիում պայթյուններ են որոտացել. ՀՀ նախագահի այցի օրակարգում  
փոփոխություններ չկան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբու-Դաբիում բենզակիր ավտոմեքենայի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, կա 6 վիրավոր: WAM գործակալության տվյալներով զոհերից մեկը Պակիստանի, երկուսը՝ Հնդկաստանի քաղաքացիներ են:

Reuters գործակալության տարածած տեղեկատվության համաձայն՝ հութիները հայտարարել են, որ գրոհ են սկսել ԱՄԷ-ի դեմ:

Այս օրերին աշխատանքային այցով ԱՄԷ-ում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ նախագահի խորհրդական Հասմիկ Պետրոսյանը հայտնեց, որ ՀՀ նախագահի այցն ընթանում է բնականոն հունով: «Նախագահի այցի հետ կապված որևէ փոփոխություն չի եղել, Արմեն Սարգսյանը այժմ գտնվում է Դուբայում և մասնակցում է «Էքսպո 2020 Դուբայ»-ին»,-ասաց Հասմիկ Պետրոսյանը:

WAM-ի տվյալներով Աբու-Դաբիում երեք բենզակիր ավտոմեքենաների պայթյունները, ինչպես նաև  նոր օդանավակայանի շինհրապարակում որոտացած պայթյունը կարող են ԱԹՍ-ների օգտագործման հետևանք լինել:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]