Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ստոլտենբերգը նշել Է դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառը

Ստոլտենբերգը նշել Է դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն ակտիվությունը զարգացրել Է մինչեւ այն մակարդակ, որը գերազանցում Է դաշինքի հզորությունը սառը պատերազմի ավարտվելու պահին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պատմել Է The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում:

«Եթե նրա (Վլադիմիր Պուտինի) նպատակը եղել Է իր սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի ներկայության նվազմանը հասնելը, ապա նա հասել Է հենց հակառակին»,-հայտարարել Է նա: Դրա հետ մեկտեղ Ստոլտենբերգն ընդունել Է, որ ՆԱՏՕ-ի ուժերի ռեկորդային ընդլայնումն սկսվել Է հենց 2014 թվականին Ղրիմի միացմամբ՝ Ռուսաստանին զսպելու նպատակով: «Այժմ Եվրոպայում ավելի շատ ամերիկյան զինվոր կա, քան յոթ տարի առաջ: Իրականում, մենք միասին այժմ Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում ավելի շատ բան ենք անում, քան շատ տասնամյակների ընթացքում»,-հայտարարել  Է գլխավոր քարտուղարը:

Անցած շաբաթ Բրյուսելում անցկացվել Է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը: Հանդիպմանը ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն «անկեղծորեն եւ ուղղակիորեն, առանց անկյունները շրջանցելու նշել Է, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում իրադրության հետագա վատթարացումը կարող Է ամենաանկանխատեսելի եւ ծանր հետեւանքների  հանգեցնել եվրոպական անվտանգության համար: Կրեմլը պնդում Է՝ դադարեցնել դաշինքի ռազմական համագործակցությունը հետխորհրդային երկրների հետ, հրաժարվել դրանց տարածներում ռազմակայաններ ստեղծելուց, սահմանափակել ռուսական սահմանի մերձակայքում հարվածային միջոցների տեղակայումը, պահանջում Է Եվրոպայից դուրս բերել ամերիկյան միջուկային զենքը եւ դեպի արեւելք ՆԱՏՕ-ի չընդլայնման երաշխիքներ: Ստոլտենբերգը Ռուսաստանի պահանջին ի պատասխան հայտարարել Է Մոսկվայում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչությունը, ինչպես նաեւ Բրյուսելի կենտրոնակայանում ռուսաստանյան դիվանագիտական ներկայությունը վերականգնելու ցանկության մասին: Այդուհանդերձ, նա դեմ Է արտահայտվել դաշինքին Ուկրաինայի չմիանալու գաղափարին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]