1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նունե Սարգսյանն Աբու Դաբի Լուվր թանգարան այցելությունից հետո առաջարկել է «Հայաստանը 5-րդ դարից մինչև Արշիլ Գորկի» խորագրով ցուցադրություն կազմակերպել

Նունե Սարգսյանն Աբու Դաբի Լուվր թանգարան այցելությունից հետո առաջարկել է 
«Հայաստանը 5-րդ դարից մինչև Արշիլ Գորկի» խորագրով ցուցադրություն կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանն, այցելել է Աբու Դաբի Լուվր (Louvre Abu Dhabi) թանգարան։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, թանգարանում, որն ստեղծվել է Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի մշակութային համագործակցության արդյունքում, տարբեր ցուցադրությունների միջոցով ներկայացված են մարդկության մշակույթի տարբեր դարաշրջանները ու յուրաքանչյուր դարաշրջանին բնորոշ՝ մշակույթի ու արվեստի գործեր։ Ցուցադրված են տարբեր մշակույթներ ներկայացնող համաշխարհային արվեստի գործեր, որոնք փոխառնված են նաև Ֆրանսիայի հայտնի մշակութային կենտրոններից, ինչպիսիք են` Լուվրը, Ժորժ Պոմպիդու կենտրոնը, Մուզե դ' Օրսեյ թանգարանը։

Տիկին Սարգսյանը շրջել է թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։ Նա առաջարկել է թանգարանում կազմակերպել հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող ժամանակավոր ցուցադրություն։ 

«Մենք հարուստ մշակութային ժառանգություն ունենք և կարող ենք համատեղ աշխատել այս թանգարանում հայկական ցուցադրություն ունենալու համար:

Ցուցադրությունը կարող է ներկայացնել հայկական մշակույթն ու արվեստը, այդ թվում՝ հայ նկարիչների ստեղծագործությունները, և կրել «5-րդ դարից մինչև Արշիլ Գորկի» պայմանական խորագիրը»,- ասել է տիկին Սարգսյանը։

Առաջարկը հավանության է արժանացել, և պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները թանգարանի ղեկավարության հետ:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]