Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամփոփվել են ՀՀ-ում Չինաստանի դեսպանության և «Արմենպրես»-ի հայտարարած համատեղ մրցույթ-վիկտորինայի արդյունքները

Ամփոփվել են ՀՀ-ում Չինաստանի դեսպանության և «Արմենպրես»-ի  հայտարարած 
համատեղ մրցույթ-վիկտորինայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանությունը և «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը համատեղ կազմակերպել էին աղքատության դեմ պայքարի գործում Չինաստանի ձեռքբերումներին նվիրված  «Ավելի լավ կյանքի ձգտումը» առցանց մրցույթ-վիկտորինան, որը տևել է 2021թ. դեկտեմբերի 10-ից  մինչև 2022թ. հունվարի 10-ը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  մրցույթ-վիկտորինային մասնացել է 1680 մասնակից, որոնցից հաղթող են ճանաչվել 8-ը:

Մրցույթում հաղթած մասնակիցներն են՝

Առաջին տեղ՝ Սիրարփի Դավթյան

Երկրորդ տեղ՝ երկու հաղթող Արշակ Վարդանյան և Արուսյակ Թովմասյան

Երրորդ տեղ 5 հաղթող՝ Կարապետ Ղուկասյան, Անգելինա Վարդանյան, Տաթև Ալթունյան, Ժաննա Հովհաննիսյան, Մերի Մխիթարյան:

Հաղթողները հավելյալ կտեղեկացվեն մրցանակների հանձնման արարողության օրվա, ժամի և վայրի վերաբերյալ:

Մրցույթը կազմված էր  Չինաստանի վերաբերյալ 60 հարցերից:

Յուրաքանչյուր հարց ուներ պատասխանի 4 տարբերակ, որոնցից մեկը ճիշտն էր: Յուրաքանչյուր մասնակցի համար համակարգը  պատահականության սկզբունքով ընտրում էր 10 հարց:

Միևնույն ժամանակ մրցութային էջում մրցույթի սկսելու պահից մինչև ավարտը առանց կանգ առնելու գործում էր  ժամանակի հաշվիչ:

Մրցույթում հաղթելու էին առավելագույն ճիշտ պատասխանները ամենաարագը տված մասնակիցները:

Սահմանված մրցանակներն են

1-ին տեղ՝ բջջային հեռախոս

2 –րդ տեղ՝ 2 հաղթող, մրցանակը՝ յուրաքանչյուրին 1 բջջային հեռախոս

3 –րդ տեղ՝ 5 հաղթող, մրցանակը՝ յուրաքանչյուրին 1 բջջային հեռախոս:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]