Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս

Պորոշենկոն ժամանել է դատարանի նիստին, որտեղ քննության է առնվելու նրա խափանման միջոցի ընտրության մասին միջնորդությունը

Պորոշենկոն ժամանել է դատարանի նիստին, որտեղ քննության է առնվելու նրա խափանման միջոցի ընտրության մասին միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախկին նախագահ, «Եվրոպական համերաշխություն» կուսակցության առաջնորդ Պյոտր Պորոշենկոն ժամանել Է Կիեւի Պեչերյան շրջանային դատարան, որտեղ քննության Է առնվելու պետական դավաճանության գործով նրա խափանման միջոցի ընտրության միջնորդությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Պորոշենկոն հունվարի 17-ին Վարշավայից ժամանել Է Ուկրաինա. «Կիեւ» օդանավակայանում ստուգում անցնելիս, քաղաքական գործչի խոսքով, փորձել են իրեն թույլ չտալ մուտք գործել երկիր, վերցրել են անձնագիրը՝ ստուգում անցկացնելու պատրվակով: Ավելի ուշ վերադարձրել են փաստաթուղթը, եւ նա անցել Է պետական սահմանը: Պորոշենկոն դատարան Է ժամանել իր տիկնոջ հետ: Նիստից առաջ նա հանրահավաքում հանդես Է եկել իր կողմնակիցների առջեւ եւ մտել դատական նիստերի դահլիճ:

2021 թվականի դեկտեմբերի տասնյոթին Պորոշենկոն, որը կասկածյալ Է պետական դավաճանության գործով, լքել Է երկիրը եւ ուղեւորվել դիվանագիտական շրջագայության, որի ընթացքում այցեր Էին պլանավորվել Թուրքիա եւ Լեհաստան: Ավելի ուշ նա խոստացել Է հայրենիք վերադառնալ:

Պորոշենկոյի պաշտանությունը եւ կողմնակիցները քանիցս հայտարարել են, որ նախկին նախագահի արտասահմանյան այցը եղել Է կանխապես պլանավորված: Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակի մամուլի ծառայությունը հաղորդել Է, որ դատախազությունը դատարանին կմիջնորդի՝ Պորոշենկոյին ձերբակալել պետական դավաճանության գործով՝ մոտավորապես 37 միլիոն դոլար գրավի վճարման հնարավորությամբ:

Նախկին նախագահի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը դա համարում Է քաղաքական ճնշումներ: Ուկրաինական մի շարք ԶԼՄ-ների տվյալներով՝ Կիեւի Պեչերյան շրջանային դատարանը թույլատրել Է ձերբակալել Պորոշենկոյին՝ նրան դատարան բերելու եւ խափանման միջոց ընտրելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]