Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի նախագահը մեկնել է Ալբանիա

Թուրքիայի նախագահը մեկնել է Ալբանիա

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 17-ին մեկնել է Ալբանիա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: 

Այցը կազմակերպվել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հրավերով։
Այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրադ Քուրումը, երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեթ Մուհարեմ Քասապօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և մշակույթի և զբոսաշրջություն նախարար Մեհմեթ Նուրի Էրսոն:

Այցի ընթացքում կքննարկվեն թուրք-ալբանական համագործակցության վիճակն ու հեռանկարները։ 

Այցի ծրագիրը ներառում է Թուրքիայի ղեկավարի մասնակցությունը Լաչ քաղաքում Թուրքիայի կողմից 2019 թվականի երկրաշարժից տուժած ալբանացիների համար կառուցված բնակելի շենքերի շահագործման հանձնման արարողությանը։ 

Նախագահ Էրդողանը կմասնակցի նաեւ Տիրանայում Էթեմ բեյ մզկիթի վերականգնումից հետո բացման արարողությանը։ 

Թուրքիայի պետության ղեկավարը ելույթ կունենա Ալբանիայի խորհրդարանում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]