Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Նորմանդական քառյակը» քաղխորհրդականների հանդիպում է պատրաստում հունվարի վերջին-փետրվարի սկզբին

«Նորմանդական քառյակը» քաղխորհրդականների հանդիպում է պատրաստում հունվարի վերջին-փետրվարի սկզբին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորմանդական քառյակի» քաղխորհրդականները կարող են կրկին հանդիպում ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հաղորդել Է տեղեկացված աղբյուրը:

«Բոլոր կողմերն անցկացնում են ներկայացուցիչների («Նորմանդական քառյակh» քաղխորհրդականների) նոր հանդիպման նախապատրաստում: Խոսք Է գնում հունվարի վերջի-փետրվարի սկզբի մասին»,-գործակալությանն ասել Է զրուցակիցը: Հանդիպման անցկացման վայրը դեռ չի հաստատվել:

«Օրակարգում հակամարտության կարգավորման գոյություն ունեցող քաղաքական մեխանիզմների իմպլիմենտացիայի պայմանների քննարկումն Է: Նոր կամ այլընտրանքային մեխանիզմներն այլեւս չեն քննարկվում»,-ասել Է աղբյուրը:

Անցած շաբաթ հանդիպման նախապատրաստման մասին հաղորդել Էին մի շարք ԶԼՄ-ներ՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին:

«Նորմանդական քառյակի» մեջ մտնում են Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան եւ Ֆրանսիան, որոնք ուղիներ են փնտրում Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման համար: 2015-2016 թվականներին կողմերը համաձայնության Էին եկել սահմանազատման գծի եւ սպառազինությունները հետ քաշելու շուրջ, հանդիպում պատրաստել Մինսկում, ինչը հանգեցրել Է Մինսկի համաձայնագրերի ստորագրման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]