Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ավստրալիայի բաց առաջնությունում  

Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ավստրալիայի բաց առաջնությունում

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Australian Open-ի մեկնարկում նրա մրցակիցն ԱՄՆ-ից Դենիս Կուդլան էր: 2 ժամ 29 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթել է 3:6, 6:3, 6:2, 7:6 (7:2) հաշվով:

 Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը ըստ ավանդույթի կանցկացվի Մելբուռն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել է 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջինն է. մյուս երեքը Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուռն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։  Ավստարլիայի բաց առաջնության գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղերում` Նաումի Օսական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am