Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 168 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 168 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում հունվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 հազար 785 դեպք, որից 333 հազար 655-ը`առողջացած, 8020-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4594 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Մեկ օրում կատարվել է 4040 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 168 նոր դեպք, առողջացել է 46 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 644 հազար 655-ի:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]