Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը. օրակարգում է նաև ՄԻՊ-ի ընտրության հարցը

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը. օրակարգում է նաև ՄԻՊ-ի 
ընտրության հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի առաջին նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 17-ին մեկնարկող նիստերի օրակարգում ընդգրկված է 25 հարց:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կքննարկի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, երկրորդ ընթերցմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կարգավորել օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության հարցը:

Նիստերի օրակարգում են նաև Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցերը:

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը, իսկ ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնում՝ Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]