Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուկրաինայի ազգային գվարդիան Դոնբասում Ադրբեջանից երկու ապօրինի ներգաղթյալի է ձերբակալել

Ուկրաինայի ազգային գվարդիան Դոնբասում Ադրբեջանից երկու ապօրինի ներգաղթյալի 
է ձերբակալել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ազգային գվարդիան Դոնբասում սահմանազատման գծի մերձակայքում ձերբակալել է Ադրբեջանի երկու քաղաքացիների, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հունվարի 16-ին հաղորդել Է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

«Լուգանսկի մարզի դիտակետում ՝ սահմանազատման գծից մեկ կիլոմետր հեռավորության վրա, ՈՒԱԳ մարտիկները ձերբակալել են Ադրբեջանի երկու քաղաքացու։ Ստուգումից հետո Ազգային գվարդիայի աշխատակիցները հայտնաբերել են, որ նրանցից մեկի գտնվելու ժամկետը լրացել է հունվարի 10-ին, մյուսը ՝ Ուկրաինայի տարածքում գտնվել է առանց հիմքի: Նաև հայտնաբերվել է, որ տղամարդիկ ավելի վաղ ազատազրկման ձևով պատիժ են կրել», - ասված է ՆԳՆ կայքի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այս պահին ձերբակալվածները հանձնվել են Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության աշխատակիցներին՝ իրավախախտման հանգամանքները պարզելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]