Վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները. «Beeline Armenia»- ի պարզաբանումը
16:58, 15 Հունվար 2022
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Beeline Armenia» ընկերությունը հայտարարություն է տարածել ինտերնետ կապի հասանելիության խնդիրների հետ կապված:
«Այս պահին խնդիր կա միջազգային կապուղիների հետ: Մասնավորապես՝ վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, որի հետևանքով մեր բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից:
Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է հայտարարության մեջ:
«Beeline Armenia» ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում