Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք, 10 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք, 10 հիվանդի 
վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում հունվարի 14-ին կատարվել է 65 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 45 վարակակիր: Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,  22-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 821 քաղաքացու հետազոտություն, որից 61-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]