Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինաստանի բնակչության ավելի քան 85 տոկոսն ամբողջությամբ պատվաստվել է COVID-19-ի դեմ

Չինաստանի բնակչության ավելի քան 85 տոկոսն ամբողջությամբ պատվաստվել է 
COVID-19-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում ավելի քան 1,22 միլիարդ մարդ ամբողջությամբ պատվաստվել է COVID-19-ի դեմ, ինչը ներկայացնում է երկրի բնակչության ավելի քան 85%-ը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի խոսնակ Մի Ֆենգի հայտարարությանը։

«Հունվարի 14-ի դրությամբ Չինաստանում կիրառվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի 2,928,981,000 չափաբաժին, իսկ ամբողջական պատվաստումներն ավարտած մարդկանց թիվը կազմում է 1,220,584,000»,- հայտնել է Մի Ֆենգը։

Ըստ վերջին մարդահամարի՝ ՉԺՀ-ի բնակչությունը կազմում է ավելի քան 1,411 միլիարդ մարդ, այսպիսով, մինչ օրս երկրի բնակիչների ավելի քան 85%-ն ավարտել է պատվաստումների գործընթացը։

Չինաստանի իշխանությունները նախկինում հաստատել են զանգվածային օգտագործման չորս պատվաստանյութեր, այդ թվում՝ երեք անակտիվացված պատվաստանյութեր, որոնք մշակվել են Beijing Kexing Zhongwei Biotechnology-ի (Sinovac-ի մաս), Ուհանի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի (Sinopharm կառույց) և China National Biotech Group-ի (Sinopharm-ի մաս) կողմից: Հաստատվել է նաև CanSino Biologics-ի Ad5-nCoV ադենովիրուսային վեկտորի վրա հիմնված COVID-19-ի դեմ միակ ռեկոմբինանտ պատվաստանյութը Չինաստանում։ Չինաստանում պատվաստումն անվճար է և կամավոր։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]