Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քրեական հետախույզները հայտնաբերել են «Հայ Փոստ»-ի բաժանմունքում խուլիգանություն կատարած տղամարդուն

Քրեական հետախույզները հայտնաբերել են «Հայ Փոստ»-ի բաժանմունքում 
խուլիգանություն կատարած տղամարդուն

 ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ոստիկանության քրեական հետախույզները Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել են «Հայ Փոստ» ՓԲԸ բաժանմունքում խուլիգանություն կատարած 39-ամյա տղամարդուն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Նշվում է, որ հունվարի 10-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել «Հայ Փոստ» ՓԲԸ բաժանմունքներից մեկի աշխատակիցը և հայտնել, որ մի տղամարդ բաժանմունքում անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, կոտրել է «Հայ Փոստ» ՓԲԸ-ին պատկանող գույքը և ձեռքերով հարվածներ հասցրել բաժանմունքի աշխատակցի գլխին և դիմել փախուստի: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

«Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ինքնությունը:
Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 14-ին Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել և, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 39–ամյա տղամարդուն: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին և ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]