1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀԱՊԿ-ն Աֆղանստանի հետ սահմանին կանցկացնի թմրամիջոցների դեմ պայքարի գործողություններ. Զաս

ՀԱՊԿ-ն Աֆղանստանի հետ սահմանին կանցկացնի թմրամիջոցների դեմ պայքարի 
գործողություններ. Զաս

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այս տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողությունների երեք փուլ կանցկացնի Աֆղանստանի հետ սահմանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ռոսիա-24»-ի տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ այս տարվա համար տարբեր ոլորտներում նախատեսված միջոցառումների մի ամբողջ շարք ունեն՝ ռազմական անվտանգություն, ահաբեկչության դեմ պայքար:

«Դրանք թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցներ են։ Թեման հատկապես կարևոր է Աֆղանստանի վերջին իրադարձությունների ֆոնին։ Այստեղ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողության երեք փուլ է պլանավորվում»,-նշել է Զասը:

Նա հավելել է, որ այդ ծրագրերը կազմվել են՝ հաշվի առնելով իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում, ինչպես նաև հաշվի առնելով Դուշանբեում պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովում ընդունված որոշումները և այս տարվա համար Հայաստանի սահմանած առաջնահերթությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]